Մարդու սեքսուալ գործունեության մեջ մաթեմատիկական, ճշգրիտ մոտեցումները և հաշվարկները հաճախ հակասական կարծիքների բախման են հանգեցնում, քանզի ֆունկցիոնալ երևույթները առավել հաճախ բնութագրվում են սուբյեկտիվ զգացողություններով:
Բազմաթիվ սեքսոլոգներ ուսումնասիրել են այս հարցը, քանի որ սեքսոլոգիական պացիենտների կողմից ամենահաճախ ներկայացվող գանգատներից է համարվում, ուստի պետք է տարբերակել ՝ թե որն է նորմա և որը՝պաթոլոգիա:
Կանադացի և ամերիկյան սեքսոլոգների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ներհրված առնանդամի հեշտոցում գտնվելու միջին տևողությունը կազմում է 5-7 րոպե, 1-2 րոպեն համարել են խիստ կարճատև, 3-7 րոպեն՝ ադեկվատ, 7-13 րոպեն՝ ցանկալի, 10-30-ը՝ խիստ երկար:
Ռուս սեքսոլոգների տեսանկյունից սեռական ակտի միջին տևողությունը 2 րոպե 2 վրկ. է , որի ընթացքում նույնիսկ հաշվել են ֆրիկցիաների (առնանդամի շարժումները) թիվը՝ այն կազմել է 62: Պետք է ասել, որ ներկայումս սեռականակտի տևողության խանգարման, վաղաժամ սերմնաժայթքման ախտորոշման համար առաջնային է համարվում, եթե անհատը չի կարողանում ղեկավարել սեռական ակտի տևողությունը, սերմնաժայթքումը տեղի է ունենում ներհրման պահին կամ անմիջապես դրանից հետո՝ ավելի վաղ քան ցանկանում էր: Սա կարող է խոչընդոտել զուգերի փսիխոսեքսուալ բավարարության ստանալուն, ինչը կարող է տղամարդու մոտ արտահայտված մտավախությունառաջացնել՝ հետագա սեռական կյանքի ժամանակ երևույթի կրկնման ասպեկտով:
Հաճախ վաղաժամ սերմնաժայթքում դիտվում է նոր զուգընկերուհու հետ կենակցելիս, երբ նա շատ գեղեցիկ է և տղամարդը երկար սպասել էր այդ օրվան (ուժեղ սեռական գրգռման պատճառով), երկարատև աբստինենտ (սեռական կյանքի դադարներ) շրջանից հետո, ամուսնական միջանձնային լարված փոխհարաբերությունների, տագնապային տրամադրության, դեպրեսիայի և որոշակի մեղքի զգացողության ժամանակ:
Մեծ դերակատարություն ունեն նաև սոցիալական գործոնները՝ ֆիանսական խնդիրները, որոնք որոշակի ընկճվածության պատճառ են հանդիսանում և տղամարդը կորցնում է ինքնավստահությունը: Ապացուցված է, որ տղամարդը սերմնաժայթքման տևողությունը առավել հաճախ չի կարողանում կառավարել, երբ կնոջ դաշտանայինցիկլի բեղմնավորման համար բարենպաստ օրերն են (կարծում եմ սրանով է պայմանավորված ընդհատված սեռական հարաբերության միջոցով բեղմնականխման մեթոդի ոչ արդյունավետությունը ):
Զույգերի միջանձնային հարաբերությունները մեծ ազդեցություն են թողնում սեռական ֆունկցիայի վրա, սեռականակտի տևողության խանգարումները կարող են առաջանալ ամուսինների միջև ոչ բավարար հաղորդակցման և շփման, չլուծված ներքին կոնֆլիկտների ժամանակ: ՈՒստի նեդաշնակ, փոխադարձ սիրո վրա հիմնաված և ռեգուլյար սեռական կյանքը սեռական խանգարումների կանխման լավագույն միջոցն է:
Հեղինակ` Սևադա Հակոբյան
Որքա՞ն է սեռական ակտի տևողությունը
19:44 - 8.Մայիս.2019
Առաջարկում ենք նաև
14/09/20 22:48
Որքա՞ն է սեռական հարաբերության օպտիմալ տևողությունը․ med74
17/07/19 10:40
Որքա՞ն է տղամարդու սեռական օրգանի երկարությունը տարբեր երկրներում. Հայաստանն այդքան էլ բարձր հորիզոնականում չէ
16/07/19 22:07
Որքա՞ն է տղամարդու սեռական օրգանի երկարությունը տարբեր երկրներում. հայերը շատ են զիջում
26/03/24 12:50
Բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքներն առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա
26/03/24 09:11
«Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասով Հայաստանի իշխանությունները բլեֆ են անում, խոսքը հող հանձնելու հերթական ակտի մասին է»․ «Փաստ»
01/03/24 09:10
«Հրապարակ». Որքա՞ն է վաճառվել «00 օօ 000» պետհամարանիշը
23/11/23 14:03
Ջեյմի Ֆոքսին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ
19/09/23 12:40
Ուշագրավ դեպք Երևանում․ 46-ամյա կնոջը թալանել են ու սեռական բռնության ենթարկել․ ArmLur.am
18/08/23 12:15
Դստերը ծեծած կնոջ ամուսինը կալանավորված է անչափահասների նկատմամբ սեռական բռնության համար․ Mediahub
10/08/23 12:40
Չհասկացա՞ք, որ «պարգևավճարների» սկավառակը փչացել է. Թունյան
Ամենադիտված
Լրահոս
11:10
Քիմ Քարդաշյանն ու Բիանկա Սենսորին «ցնցել են» երկրպագուներին՝ միասին հայտնվելով հանրության առաջ
14:20
Իվետա Մուկուչյանի քույրը՝ բոլիվուդյան ոճաբան Մարիաննա Մուկուչյանը, սպասում է առաջնեկին (VIDEO)
16:00
Բեյոնսեն դարձել է առաջին սեւամորթ արտիստը, ում քանթրի երգը չարթերում գրավել է առաջին հորիզոնականը
17:00
Աստղային ոճ. Ջեյ Լոն եւ Քայլի Ջենները՝ մորթյա վերարկուներով, «կովբոյ» Քիմ Քարդաշյանն ու ոճային Նաոմի Քեմփբելը