Սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում դերասանուհին սեւ զգեստ է կրում, որը խորը լանջաբացվածք ունի եւ ընդգծում է նրա կազմվածքը։ Դերասանուհին այն համադրել է խոշոր աքսեսուարների եւ վառ դիմահարդարման հետ։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին գործված զգեստ էր կրում, որը բաց էր ուսի հատվածում։ Եվա Բաղդասարյանն այն համադրել էր բաց գույնի բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացրել է նուրբ դիմահարդարումը։