Իհարկե, աղջիկների բնավորությունը մեկ տարվա ընթացքում չի ձևավորվում և կախված է մի շարք գործոններից, բայց հորոսկոպի նշանը ևս կապ ունի:

Խոյ: Պատերազմի կարմիր մոլորակ և Խոյի հովանավոր Մարսն արել է իր գործը: Խոյը շատ բաների համար էներգիա ունի: Սակայն, Կրակի տարերքի հետ համադրվելով, երբեմն կարող է ցունամիի պատճառ դառնալ: Ուրախ ու նպատակասլաց Խոյը ընդունակ է սթափ դատել ու որոշումներ ընդունել, բայց մեկ րոպեի ընթացքում վերածվում է ըմբոստ ու շրջապատից դժգոհ աղջկա:

Կարիճ: Նրանց գլխում իսկական հրեշներ են ապրում: Նրանք համբերատար սպասում են իրենց ժամին: Կարիճի բարկությունը նման է թույնի, որը դանդաղ է ազդեցություն ունենում՝ ստիպելով զոհին տառապել: Արդարության համար նշենք, որ Կարիճի բարկությունը միշտ պատճառաբանված ու տրամաբանական է: