2002 թվականի փետրվարի 26-ին լույս աշխարհ են եկել սիամական երկվորյակներ Էրինն ու Ջեյքը: Նրանց մարմինները կպած էին իրար, նրանք ունեին միասնական աղի, միզապարկ և մեկ երիկամ:

Հենց սկզբից էլ երեխաների ծնողները գիտեին, որ աղջիկներն անբաժանելի են: 

Բժիշկներից մեկը ասաց, որ երեխաները բավական օրգաններ չունեն, որպեսզի առանձին ապրեն: Իսկ մեկ այլ բժիշկ դեռ ամենասկզբից ասում էր, որ աբորտ պետք է անեն: 

Սակայն արդեն 4 տարեկանում երեխաները համաշխարհային սենսացիա դարձան՝ լինելով միակ սիամական երկվորյակները, ովքեր ունեին մեկ երիկամ ու բաժանվեցին:

Չնայած 26-ժամյա դժվար վիրահատությանը՝ այն բարեհաջող ավարտ ունեցավ:

Քույրերը նորից սկսեցին առաձին ապրել սովորել: 

Այսօր նրանք արդեն 17 տարեկան են և ապրում են Սոլթ Լեյք Սիթիում: 

Աղջիկներից յուրաքանչյուրը մեկական ոտք ունի, սակայն նրանք շատ շնորհակալ են ծնողներին այսպիսի որոշման համար:

Նրանք հաճախ տեսանյութեր են նկարում և տեղադրում իրենց YouTube-յան ալիքում, որտեղ կիսվում են իրենց պատմություններով: