Ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Ռեջի Բուշի կինը՝ Հայաստանից պարուսույց Լիլիթ Ավագյան-Բուշը, իր Instagram-ում լուսանկար է հրապարակել դստեր հետ, որում պատկերված է լողափին եւ ցուցադրում է մեջքի դաջվածքը։ Լիլիթի մեջքին մեծ դաջվածք է Հայաստանի պետական զինանշանի տեսքով։

Լիլիթի ժեստը դուր է եկել հայ օգտատերերին. նա առաջին անգամ չէ հայրենասիրական հրապարակում անում իր միկրոբլոգում։ Ավելի վաղ Լիլիթը տեսանյութ էր հրապարակել, որում երեխաներին նկատողություն էր անում հայրերենով։