Սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում նա սեւ, կարճ զգեստ է կրում, որը ցուցադրում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել են կրեմագույն բարձրակրունկ կոշիկները եւ արտահայտիչ դիմահարդարումը։ «Դուք շատ գեղեցիկ եք»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել է հետեւորդներից մեկը։