Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը պարբերաբար իր էջում տեղադրում է գեղեցիկ սելֆիներ, հրապուրիչ լուսանկարներ: Դերասանուհու գեղեցկության ու թարմության դեմ ժամանակը պարզապես անզոր է:

Դերասանուհին իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որն արվել է ետնաբեմում։ Միշտ հմայիչ դերասանուհին կրում է կապույտ, փայլուն, երկարափեշ, մեջքի հատվածում համարձակ բացվածքով երեկոյան զգեստ։ Տեսանյութում դերասանոււհին իր ողջ հմայքով քայլում է։ Հոլովակին կից սիրված դերասանուհու օգտատերերը բազում դրական մեկնաբանություններ են կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուիզա Ներսիսյանը մուգ գույնի բլուզ էր կրում, որը համադրել էր կաշվե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացրել էր արտահայտիչ դիմահարդարումը, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։