Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանն իր Instagram -ում բավականին ակտիվ է: Նրան հաճախ տեսում ենք նուրբ ու պայծառ կերպարներում, հմայիչ տեսանյութերում: Նրա միկրոբլոգի էջը բավականին նրբաճաշակ է «դասավորված». լուսանկարները հիմնականում նույն երանգներն ունեն ու գրեթե բոլորն էլ նրբությամբ են պարուրված:

Աննա Դովլաթյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներ-երկրպագուներին ներկայացրել է իր առօրյա, ոճային լուքը։ Աննան կրում է սպիտակ, կարճաթեւ վերնաշապիկ, սեւ կարճ կիսաշրջազգեստ, սպորտային, սեւ կոշիկներ։ Իսկ ձեռքերում կարմիր փուչիկներ են։ Լուսանկարին կից Աննա մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան վառ գույնի տաբատ եւ կոստյում էր կրում, որոնք համադրել էր սեւ սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցը։ Մեկնաբանություններում դերասանուհին բարի եւ գույներով լի օր էր մաղթել։