Երգչուհի Ջուսը գրեթե միշտ տարբերվել է իր համարձակ հանդերձանքներով, ոճային կերպարանափոխություններով։ Այդ ամենի ականատեսը հաճախ դարձել ենք՝ հետեւելով նրա Instagram-ի հրապարակումներին: Համարձակ երգչուհին գրեթե միշտ իր միկրոբլոգի հետեւորդ-երկրպագուների հետ կիսվում է իր առօրյայով եւ աշխատանքային պրոցեսով, որոնք լի են անակնկալներով։

Ջուսը միկրոբլոգի իր էի Stories բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր կադր է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ ու գրավիչ կերպարում։

Երգչուհին կրում է ճերմակ, խորը դեկոլտեով զգեստ։ Ջուսի կերպարը համալրում են կանաչ ականջօղերն ու վառ դիմահարդարումը։