Սեքսը շատ դրական հույզեր ու հաճելի զգացմունքներ է պարգևում: Այն նաև մեծապես ազդում է մարմնի ֆիզիկական վիճակի վրա. կարգավորվում է ճնշումը, նվազեցնում է սթրեսի հորմոնների մակարդակը նվազում , մեծացնում է արտադրողականությունը: Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ տևական ժամանակ հրաժարվում եք սեքսով զբաղվել:

Երբ սեքսն անհետանում է ձեր կյանքից, ապա հավելյալ ազատ ժամանակին գումարվում է նաև տհաճ խնդիրների մի ամբողջ շարք:

Սկզբում պարզապես սեքսի պակաս եք զգում, այնուհետև այդ վիճակը դառնում է սովորական մի բան ՝ ձեր առօրյա կյանքի անբաժանելի մասը: Դուք ոչ միայն տարօրինակ զգացմունքային դրսևորումներ եք ունենում, այլ ֆիզիկական որոշակի խնդիրների եք բախվում:

Նվազում է դիմադրողականությունը

Բժիշկ Քորի Հոնիքմենը կարծում է, որ մարդկանց դիմադրողականությունը նվազում է տևական ժամանակ սեքսի բացակայության դեպքում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանոնավոր կերպով սեռական կյանք վարող մարդկանց իմունիտետը 33%-ով բարձր է:

Բարձրանում է սթրեսի մակարդակը

Սեքսը խթանում է սերոտոնինի՝  երջանկության հորմոնի արտադրությունը: Հետևաբար, սեքսի բացակայությունը կանգնեցնում է երջանկության «գործարանը» և բարձրացնում է սթրեսի մակարդակը:

Գրգռման հետ կապված խնդիրներ են առաջանում

Տղամարդկանց մոտ կարող է առաջանալ էրեկտիլ դիսֆունկցիա կամ վաղաժամ սերմնաժայթքում:

Նվազում է լիբիդոն

Երկարատև սեռական անբավարարության դեպքում նվազում է նաև լիբիդոն կամ սեռական ցանկությունը: Ինչու՞ ավելի տանջել արդեն իսկ տանջված օրգանիզմը, եթե սեքս մոտակա ապագայում չի նշմարվում:  Սա միանգամայն բնական է. օրգանիզմի պատասխան արձագանք լռության ժամանակաշրջանում:

Զուգընկերներն օտարանում են իրարից

Սեռական կյանքում ընդմիջումը ոչ միայն նվազեցնում է լիբիդոն, այլև հանգեցնում է զգացմունքների սառեցման: Ավելին, սեքսի բացակայությունը բավականին նկատելի է: Շրջապատող մարդիկ ենթագիտակցական մակարդակում ազդանշան են ստանում, որը կարող է նրանց դրդել ձեր հանդեպ ակնհայտ հետաքրքրություն ցուցաբերել ու ավելի ակտիվ գործողությունների անցնել, եթե համակրում են ձեզ:

Ցածրանում է ինքնագնահատակը

Դուք կարող եք ձեզ պակաս գրավիչ զգալ: Ենթադրվում է, որ սերմնահեղուկը բնական հակադեպրեսանտ է: Դրա պակասը կարող է հանգեցնել նաեւ տրամադրության վատթարացման: Սա վերաբերում է ոչ միայն նրանց, ովքեր դադարել են սեքսով զբաղվել, այլ այն ամուսիններին կամ զուգընկերներին, որոնք նախընտրում են որպես պաշտպանության միջոց պահպանակներ օգտագործել: Իհարկե, պահպանակներ օգտագործել պետք է: Սակայն, եթե մշտական զուգընկեր, կին/ամուսին ունեք, ապա պահպանակները կարող եք հակաբեղմնավորման այլ միջոցներով փոխարինել:

Առաջանում են հորմոնալ խանգարումներ

Սեռական անբավարարության մեկ այլ տհաճ հետեւանք` տղամարդկանց եւ կանանց համար:

Կանանց օրգանիզմում ավելանում է տղամարդկանց հորմոնների քանակը, ինչը հանգեցնում է մաշկի խնդիրների (գրգռվածություն, չորություն): Բացի այդ, վաղաժամ կնճիռներ կարող են հայտնվել: Սեքսը խթանում է կոլագենի արտադրությունը, որը մաշկն առաձգական է դարձնում: Չկա սեքս՝ բարև վաղաժամ ծերացում:

Բացի վերը նշվածից՝ սեռական կյանքի երկարատեւ ընդմիջումը կարող է հանգեցնել գիրության (վիշտն ուտելու տեսքով փարատելու փորձերի արդյունքում), ալկոհոլիզմի, անքնության, խրոնիկական ցավի եւ կանանց մոտ տարբեր մասերում անցանկալի մազերի առաջացման:

Սեքսով չզբաղվելու միակ դրական կողմն անցանկալի սեռավարակներից հեռու լինելն է: Սակայն սա բավականին կասկածելի պլյուս է մշտական զուգընկեր կամ կին/ամուսին ունեցողների համար, չեք կարծու՞մ: