Bloomberg պարբերականը անդրադարձել է Հայաստանին՝ ներկայացնելով երկրի գրավչությունը: Հոդվածում նշվում է, որ ժամանակն է վերանայել Հայաստանի մասին պատկերացումները:

«Հայաստանը, չունենալով ելք դեպի ծով, ունենալով 3 մլն բնակչություն, ունի ճանաչելիության մի քանի առիթ՝ ոսկե մեդալով շախմատիստներ, աշխարհաքաղաքական գործընթացներ, Չերչիլի սիրելի կոնյակը և, իհարկե, Քարդաշյաններ, ովքեր հպարտանում են հայերով և ամերիկացիներով: Իսկ զբոսաշրջությո՞ւնը: ԱՄՆ-ի բազմաթիվ զբոսաշրջիկներ չկարողացան նկատել Հայաստանը քարտեզի վրա, էլ չենք խոսում այնտեղ ուղևորվելու ցանկության մասին: Ժամանակն է վերանայել պատկերացումները, եթե դուք, իհարկե, այդ մասին մտածել եք»,- գրում է հայտնի պարբերականը:

 

Հոդվածում անդրադարձ է կատարվում 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, որից հետո տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը դժվար ճանապարհ է սպասվում»,-ասված է հրապարակման մեջ:

Ավելի մանրամասն՝ bloomberg.com կայքում