Ամերիկացի դերասաններ Ջենիֆեր Լոպեսը և Օուեն Ուիլսոնը կխաղան «Ամուսնացիր ինձ հետ» ռոմանտիկ կոմեդիայում, հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Նշվում է, որ STXfilms ընկերության ֆիլմը հիմնված կլինի Բոբի Քրոսբիի կոմիքսների վրա:
Ըստ առկա տեղեկությունների՝ Լոպեսի հերոսուհին փոփ երգչուհի է, որը Մեդիսոն-սքվեր-գարդենում հարսանիքից առաջ իմանում է փեսացուի դավաճանության մասին: Դրանից հետո նա բեմ է բարձրանում և ընտրում պատահական մարդու, որն էլ դառնում է նրա ամուսինը: Դա մաթեմատիկայի ուսուցիչ Օուեն Ուիլսոնն է: