Ցուլ

Ապրիլին Ցուլերին երկար սպասված փոփոխություններ են սպասվում, սակայն դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Ցլերը զբաղված կլինեն ինչ-որ այլ բանով: Չի բացառվում խառնաշփոթության և անվստահության վիճակը: Խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է միանգամից անցնել աշխատանքի: Ախորժակն ուտելիս է բացվում:  

 

 

 

Աղեղնավոր

Աղեղնավորիների համար ապրիլը հաղթական կլինի: Նրանց կգովաբանեն և աշխատանքում առաջ գնալու հնարավորություններ կընձեռեն: Ճիշտ է, Աղեղնավորներին իրենց շուրջ այս ողջ աղմուկն անարժան կթվա, ինչը, սակայն, չի խանգարի իրենց օգտվել իրերի այսպիսի հաջող դասավորությունից:  

 

 

 

Այծեղջյուր

Ապրիլին Այծեղջյուրների գործերը հաջող կդասավորվեն: Նրանք կկարողանան կառավարել իրավիճակը և ինչ-որ չափով ազդել դրա հետագա զարգացման վրա: Գործերում ժամանակավոր դադար կլինի, որը կապված կլինի ինչ-որ մեծ նախագծի հետ: Կուրախացնեն ընտանիքի անդամները: Տանը կլինի ջերմ և ուրախ մթնոլորտ:

Կույս

Ապրիլին Կույսերին կհաջողվեն միայն հանրային նախագծերը: Մարդկանց շրջապատում Կույսերը կլինեն սրամիտ, խելացի և շատ աշխույժ: Սակայն պետք է պատրաստ լինել նրան, որ ողջ ամիս անսպասելի փոփոխություններ կլինեն: