Քիմ Քարդաշյանին արդեն վաղուց չեն վերաբերվում որպես ռեալիթի շոուի թեթեւամիտ աստղ։ Արդեն մի քանի տարի է՝ նա ձեռնարկատիրոջ հաջողակ կարիերա է ծավալում, դաստիարակում է երեք երեխաներին եւ օգնում կարիքավորներին։ Վերջին հարցազրույցներից մեկում Քիմը եւս անգամ ապացուցել է իր դիրքորոշման լրջությունը՝ քննարկելով փոխնակ մայրությանը, քաղաքականությանը եւ սոցիալական անարդարությանն առնչվող հարցեր։

Զրույցի ընթացքում Քիմը խոսել է փաստաբան դառնալու մտադրության մասին։ 38-ամյա Քիմն արդեն մեկ տարի է՝ Սան Ֆրանցիսկոյում իրավաբանություն է ուսումնասիրում։ Նա ծրագրում է կրթությունն ավարտվել 3 տարի անց եւ սերտիֆիկատ ստանալուց հետո սկսել փաստաբանական գործունեություն ծավալել։

«Մի անգամ ինձ Սպիտակ տուն հրավիրեցին՝ ներման ակտում փոփոխությունները քննարկելու համար։ Եվ ահա ես նստած եմ Ռուզվելտի սենյակում դատավորի հետ, որը շատ հանցագործների այս կամ այն պատիժների է դատապարտել եւ այլ ազդեցիկ մարդկանց հետ եւ հասկանում եմ, որ պետք է լավացնեմ գիտելիքներս այդ բնագավառում։ Ես ցանկանում եմ պայքարել մարդկանց իրավունքների համար, որոնք անմեղ են։ Կարծում եմ՝ համակարգը պետք է ավելի լավ աշխատի, եւ ես կպաշտպանեմ դա»,- ասում է Քիմը։

Աղբյուրը՝ News.am