Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել․

«Վառվող Երկինքներում ջերմություն ու կյանք կա: Համարձակություն է պետք համատարած «աղմուկ»- ում եղած գեղեցկությունն անգամ նկատելու համար: Ինչ-որ մեկի համար գուցե այս ամրոցը քանդված է, իսկ ինձ համար` կանգուն: Սկզբունքներն էլ ամրոցի պես են, մի անգամ տեղի տվեցիր` քար առ քար «կքանդեն»: Դաշտադեմի ամրոցն ինչպես որ 9- րդ դարից սկսած նայում էր Բիբլիական Մասիսին, այնպես էլ հիմա է նայում: Իր սկզբունքներին հավատարիմ` կանգնած է, ի հեճուկս մարդկային անտարբերության, նոր տեխնոլոգիաների կամ մեր` պատմության չիմացության: 

Հայաստանում տեսածս ամենից գեղեցիկ եւ ամրակուռ գեղեցկուհիներից էր: Սկզբունքային, տարբեր... ու երևի միայնակ: . ...բայց, մայրամուտին Դաշտադեմը խոսում էր... մի թաքուն ու շատ սիրուն պատմություն էր պատմում` սիրո և հավատարմության... ու անթարթ նայում էր Արարատին 
Թերթեք նկարները:) Դաշտադեմի կյանքի էջերն են...

Արդյո՞ք եղել եք այս կողմերում, տպավորությու՞նը...»