ԱՄՆ Միչիգանի նահանգում մոտոցիկլիստը վթարի է ենթարկվել բախվելով թռչող հնդկահավին, ինչի արդյունքում զոհվել է, հաղորդում է Detroit Free Press պարբերականը:

 

Ճանապարհը, որով երթևեկել է 70 տարեկան տեղի բնակիչը, հատել է վայրի հնդկահավերի երամը: Թռչուններից մեկը օդ է բարձրացել և մխրճվել տղամարդու կրծքավանդակին: Հարվածից նա կորցրել է կառավարումը, բախվել ցանկապատին և զրկվել է ոտքից: Մոտոցիկլիստին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:

Հնդկահավերը տարածված են Հյուսիսային Ամերիկայում: Հասուն հնդկահավի քաշը կարող է հասնել 8 կիլոգրամի: Մասնագետների հաշվարկներով Միչիգանում մոտ 200 հազար հնդկահավ կա: