France Football-ը հրապարակել է 2018/19 մրցաշրջանի աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը:

Նշենք, որ աշխատավարձից բացի, հաշվի են առնվել նաև  բոնուսները, հովանավորների վճարումները և այլ եկամուտներ:

Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը կատալոնյան «Բարսելոնա»-ի  հարձակվող Լիոնել Մեսսին է, ում տարեկան եկամուտը 130 միլիոն եվրո է:

Երկրորդ տեղում է Թուրինի «Յուվենտուս»-ի  հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 113 միլիոն եվրո։ Նշենք,որ Ռոնալդուի եկամուտը 10 միլիոնով ավելի է, քան այն, ինչ նա ստանում էր «Ռեալ»-ում:

Երրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն է՝ 91,5 միլիոն եվրո։

Հնգյակում են նաև Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստ  Անտուան Գրիզմանը (44 միլիոն եվրո), Մադրիդի «Ռեալ»-ի  հարձակվող Գարեթ Բեյլը՝ 40,2 միլիոն եվրո։