Հայաստանում ինտերնետ տեխնոլոգիաներով զբաղվող հայկական ընկերություններից մեկի կողմից մշակվել և արդեն ներդրվել է Երևանում միասնական ռեստորանային բջջային պլատֆորման (Mobile App)' MobRest ծրագրային հավելվածի տեսքով, որն իր մեջ ներառում է Երևանի մեծաքանակ ռեստորանները, սրճարաններն ու այլ սննդի օբյեկտներն' իրենց ճաշացանկերով հանդերձ:

Հավելվածը արդեն իսկ սերտիֆիկացվել է Apple և Android համակարգերի կողմից և հաջողությամբ տեղադրվել է Play Market և Apple Store տարածքներում' անվճար բեռնման համար: Հավելվածը հնարավորություն է տալիս օգտագործողնորին տեսնել սեփական բջջային հեռախոսում համապատասխան ռեստորանի մենյուն, կերակրատեսակները' դրանց իրական նկարներով, բաղադրությամբ և գներով:
Սակայն սա դեռ ամենը չէ: Ընտրելով համապատասխան ռեստորանի ճաշացանկից նախընտրելի ուտեստները օգտագործողը կարող է անմիջապես հեռախոսից օնլայն կատարել սննդի առաքման կամ նույնիսկ տվյալ ռեստորանում սեղանի ամրագրման վայրկենական պատվեր: Այս համակարգը նորություն է ինչպես Երևանում այնպես էլ մյուս քաղաքներում, ուր ընկերության պատասխանատուները ծրագրում են տեղայնացնել այն: Համակարգի առանձնահատկությունը կայանում է նրանում որ հավելվածը ունիֆիկացված կլինի բոլոր քաղաքների համար, և օգտագործողը նույն ծրագրով կարող է սպասարկվել նաև այլ քաղաքներ այցելելիս, օրինակ Մոսկվայում' ստանալով նույն սպասարկումը տեղի ռեստորաններում' առանց որևէ բան փոխելու:
Համակարգն արժանացել է մասնագետների ուշադրությանն ու գնահատականին թե իր հարմարավետության և թե ծրագրային օպտիմալ լուծումների տեսանկյունից: Այն յուրահատուկ է նաև իր կառուցվածքով և ծրագրային սխեմայով: Օրինակ հաճախորդի պատվերն անմիջապես ստանում է հենց ռեստորանը, հաստատում կամ մեժում այն: Ննույն պահին հաճախորդը հատուկ տեղեկացմամբ ստանում է պատվերի հաստատւմը կամ մերժումը իր բջջայինին: Հատկանշական է, որ բջջային հավելվածն ապահովում է նաև.
- ընդհանուր տեղեկատվություն համապատասխան ռեստորանի կան սրճարանի վերաբերյալ
- ռեստորանի կամ սրճարանի գտնվելու վայրը քարտեզի վրա
- վերջինների կողմից առաջարկվող ակցիաները, զեղչերն ու կազմակերպվող միջոցառումները
- ռեստորանների որոնում ըստ խոհանոցների տեսակների, անվանումների, երաժշտության, հասցեի և այլն

- կոնկրետ ուտեստների որոնում ըստ դրանց անվանումների
- բազմալեզու ինտերֆեյս
- օնլայն հեռախոսազանգ հենց ծրագրից' լրացուցիչ խորհրդատվության նպատակով

- իսկ շուտով' նաև բոնուսային համակարգ, որը հնարավորություն կտա հաճախորդներին օգտագործել դրանք հետագա պատվերների դեպքում
Ընկերությունն ապահովել է համակարգը արդյունավետ և արագագործ առաքման ցանցի նոր տեսակով, որը գեներացված է զուգահեռ ռեստորանների առաքման ծառայությունների հետ' ապահովելով սննդի ժամանակին և թարմ տեսքով հաճախորդներին առաքումը:
Ընկերության տեղեկացմամբ, նախագծի վրա ամիսներ շարունակ աշխատել են ինչպես հայ առաջադեմ ծրագրավորողներ և մարկետոլոգներ, այնպես էլ արտերկրից հրավիրված փորձագետներ: Եվ ներկայումս համակարգն արդեն ներկայացված է լայն հասարակության դատին' նաև ինտերնետային կայքի միջոցով' նրանց համար, ովքեր չունեն սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ:
Ընկերությունը խոստացավ առաջիկայում նոր անակնկալներ' համակարգի սպառման լայն զանգվածին: