Ամերիկյան դերասան Հյու Ջեքմանը կնկարահանվի Հարլան Կոբենի «Վեց տարի» գրքի էկրանավորման մեջ:

Ըստ Inside Movies-ի, ֆիլմի գլխավոր հերոսը Ջեյք Ֆիշերն է, ում աչքի առջեւ իր կյանքի միակ սեր Նատալին ամուսնանում է: 6 տարի անց նա հանդիպում է իր մրցակցի մահախոսականին եւ որոշում է մասնակցել հուղարկավորությանը՝ հույս ունենալով գոնե մի ակնթարթ տեսնել Նատալիին: Սակայն մահացածի կողքին սգացող կինը նա չէ, ում Ֆիշերը սիրել է: Դեռեւս հայտնի չէ, թե ովքեր կլինեն ժապավենի ռեժիսորն ու սցենարիստը: Իսկ Կոբենի գիրքը վաճառքի կհանվի մարտի 19-ին: