Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր ինստագրամի էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել.

«Առավոտվա հոտը քթիդ որ հասնում է, մի տեսակ ուզում ես ապրել, արարել, մի օգտակար ու նոր բան ստեղծել, որ առվի ջրի պես կենարար ու հագեցնող լինի կյանքդ, որ կանաչի պես օգտակար ու «առողջացնող» լինի արարքդ, որ իզուր կորցրած ու հետո ափսոսանքի «գիրկն» ուղարկած չլինես րոպեդ, վայրկյանդ, Պահդ:
Առավոտվա տված Սերն ունի շատ հոգատարություն և փոխադարձ երջանկություն... Կյանքն էլ առավոտվա պես է , հաճախ հոգսաշատ, բայց միևնույն է անուշաբույր ու արբեցնող)
էնպես որ թող լիանա գործով ու ստեղծարարությամբ գարնան այս օրը)
ԲԱՐև ԲԱՐԻ ՕՐ !
Հ.Գ. Ասե՞ք, որ առավոտյան արածն ամենաարդյունավետն է»: