Հայտնի ռուս ռեփեր Տիմատին ձեռք է բերել «Մարկո Պոլո» ռեստորանային համալիրը, որը գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակի հարևանությամբ: Գործարքը երգչին արժեցել է 5 միլիոն դոլար:
 
«Նովոստի-Արմենիա» գործակալության աղբյուրը հաստատել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ Տիմատին նախատեսում է մեծ գումարներ ներդնել ռեստորանի վերակառուցման համար:
 
Այս տարածքում կառուցվելու է Երևանի համար աննախադեպ ակումբ: