Ամենաթանկարժեք, բացառիկ և գրեթե թանգարանայինն ավտոմեքենան աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ մոդելյոր Ռալֆ Լորենի ավտոտնակում է։ Bugatti 57SC Atlantic-ը 40 մլն դոլար է գնահատվում։

Այդ մոդելի ավտոմեքենաներն արտադրվել են 1934-1940-ը և թողարկվել սահմանափակ խմբաքանակով։ Bugatti ընկերությունը 710 այդպիսի մեքենա է արտադրել։ 57 SC մոդելը, որը պատկանում է Ռալֆ Լորենին, արտադրված է հատուկ պատվերով։

Այն սովորական մոդելի «ցածրացված» տարբերակն է, իսկ դրանում առկա կոմպրեսորն ավտոմեքենայի շարժիչին 210 ձիաուժ հզորություն է հաղորդում։ Աշխարհում այդ մոդելի ընդամենը երկու ավտոմեքենա է մնացել։

Նյութի աղբյուր blognews.am