Հիփ-հոփ երգիչ Բաստան իր ցավակցությունն է հայտնել Դեցլի հարազատներին, որը մահացել է սրտի կանգի պատճառով։ Բաստան իր Instagram-ում հրապարակել է ռեփերի լուսանկարն ու կատարել համապատասխան գրառում։

«Խորին ցավակցություններս եմ հայտնում Դեցլի հարազատներին։ Անկախ այն բանից, որ իմ և Դեցլի միջև կոնֆլիկտ և տարաձայնություններ են եղել, խորապես ցավում եմ, որ այդքան երիտասարդ տարիքում նա հեռացավ կյանքից։ Սա մեծ դժբախտություն է։ Հոգին լուսավորվի»