35-ամյա ռուս ռեփեր Կիրիլ Տոլմացկին, ով առավել հայտնի է Դեցլ մականվամբ մահացել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ռեփերի հայրը՝ Ալեքսանդր Տոլմացկին։ «Կիրիլն այլևս մեզ հետ չէ»,-գրել է նա։

Ռեփերի համերգների կազմակերպչական գծով տնօրեն պավել Բելենեցըը հայտնել է, որ նա կյանքից հեռացել է  Իժեվսկ քաղաքում տեղի ունեցած համերգից հետո՝ սրտի կանգից։