Սենտ Լուիսի համալսարանի գիտնականները պարզել են, որ ուլուն թեյի հաճախակի օգտագործումը նվազեցնում է բորբոքման ընդհանուր մակարդակը և օգնում է ավելի արագ և ավելի արդյունավետ կանխել քաղցկեղի բջիջների աճը լաբորատոր պայմաններում: Anticancer Research ամսագրի տվյալներով, նախնական հետազոտությունների փուլում գիտնականները ուլուն թեյը փորձարկել են կրծքի ուռուցքների նմուշների վրա: Ամերիկացի օնկոլոգների տվյալներով, ուլունի մշտական օգտագործումը կարող է զգալիորեն կրճատել օրգանիզմի թունավորումը և բարելավել ներքին օրգանների վիճակը բուժման ագրեսիվ տեսակների ժամանակ:
Բացի այդ, Չինաստանի օրինակով, քաղցկեղով հիվանդության դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ այն մարզերում, որտեղ ուլունը ճաշի սեղանի անբաժանելի մասն է, քաղցկեղի բոլոր տեսակների թիվը 35-40%-ով ավելի ցածր է, քան ամբողջ երկրում: Այժմ ամերիկացի բժիշկները պատրաստվում են մեկ այլ ուսումնասիրություն անցկացնել, որի շրջանակում գիտնականները նախատեսում են ապացուցել ուլուն թեյի ընդհանուր ամրապնդող և իմունոմոդուլացիոն հատկությունները: