Երգչուհի Քրիստինե Պեպելյանը, ով վերջերս մայր է դարձել, ինստագրամի իր էջում որդու՝ 40 օրական Արեգի հետ լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, որ նորաթուխ մայրիկը մկրտել է իր նորածին որդուն։

Երգչուհին լուսանկարներին կից գրառում է կատարել․

«Ընդամենը 40 օր է, որ կաս իմ կյանքում, բայց ինձ փոխել ես հիմնովին...

Սովորեցրել ես ավելի շատ սիրել, ավելի շնորհակալ ապրել, ավելի գնահատել ու ներել.....միշտ ներել!!!
Սովորեցրել ես ուրախանալ ակնթարթով, երջանկություն գտնել ամեն վայրկյանի մեջ: 

Քեզ գրկում եմ ու համոզվում!!! Ոչ թե ես եմ քեզ կյանք տվել, այլ դու՝ կյանք ես տվել ինձ»,-գրել է նա: