Երգչուհի Քրիստինե Պեպելյանը իր ինստագրամի էջում նոր լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել.

«Ընդամենը 40 օր է որ կաս իմ կյանքում, բայց ինձ փոխել ես հիմնովին...
Սովորեցրել ես ավելի շատ սիրել, ավելի շնորհակալ ապրել, ավելի գնահատել ու ներել.....միշտ ներել!!!
Սովորեցրել ես ուրախանալ ակնթարթով, երջանկություն գտնել ամեն վայրկյանի մեջ:
Քեզ գրկում եմ ու համոզվում!!! Ոչ թե ես եմ քեզ կյանք տվել, այլ դու՝կյանք ես տվել ինձ»: