ԱՄՆ-ի Թորրանս քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) կյանքի 83-րդ տարում վախճանվել Է ամերիկացի դերասան Ռոբերտ Ռութը, որը հայտնի Է «Կատաղած շներ» եւ «Քրեական ընթերցվածք» ֆիլմերից: Հունվարի լույս ութի գիշերն այս մասին հայտնել Է The Hollywood Reporter հանդեսը՝ վկայակոչելով դերասանի որդուն՝ Մոնթիին:

Ռոբերտը վախճանվել Է դեռ դեկտեմբերի 29-ին թոքաբորբից հետո առաջացած բարդացումներից, սակայն դրա մասին հայտնի Է դարձել միայն այժմ: Դերասանն ուներ երեք երեխա եւ երկու թոռ: Ռոբերտ Ռութը ծնվել Է 1936 թվականին: Կինոյում իր կարիերայի ընթացքում դերասանը գնահատանքի Է արժանացել «Առաքելությունն անիրագործելի Է» (Mission: Impossible, 1966-1973) եւ «Կախարդը» (The Magician, 1973-1974) սերիալներում, ինչպես նաեւ «Կատարած շներ» (1991), «Քրեական ընթերցվածք» (1994) եւ «Բռնիր ինձ, եթե կարող ես» (Catch Me if You Can, 2002) ֆիլմերում կատարած աշխատանքների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: