Երգչուհի Սիրուշոն, ով երեկ նշում էր ծննդյան 32-ամյակը, Ինստագրամի իր էջում Ծաղկաձորից լուսանկար է հրապարակել և լուսանկարին կից գրել․

«Այս շրջանում ևս մեկ անգամ համոզվեցի, թե ինչ լավ մարդիկ կան կողքիս…Ինչ ուժեղ ու խելացի… Ովքեր ինձ շրջապատել են սիրով ու հոգատարությամբ: Շնորհակալ եմ ամեն օրս ու ժամս այսքան սիրով լցնելու համար:

Ընտանիքիս, ընկերներիս, գործընկերներիս և երկրպագուներիս… Խոստանում եմ նույնքան սիրով լցնել ձեր կյանքը…»: