Դերասանուհի եւ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի տրամադրության գույնն այսօր կարծես՝ կարմիր է: Հայտնի հայուհին նոր լուսանկար է տեղադրել Instagram-ում, որում կարմիր հանդերձանքով է. նա նաեւ խոստովանել է, որ տխրության պահերին կարմիրն իրեն օգնում է:

«Երբ տխուր ես, կարմիրը փորձիր: Միշտ օգնում է:

Սիրում եմ բոլորիդ եւ մաղթում շատ ուրախ եւ կարմիր, գունեղ տարի:
Ես իմ սիրելի մարդկանց մի մասին արդեն հասցրել եմ ասել. «Ես սիրում եմ ձեզ», իսկ դուք՞... Տարին ո՞նց դիմավորեցիք, երազանքները պահե՞լ եք, ամեն ինչ հասցրեցի՞ք, ին՞չ կա- չկա, ու նմանատիպ բազում հարցեր... ու բազում պաչիկներ»,- գրել է Նազենին: