«Օսկար»-ի հանձնման արարողությունն այս տարի կկայանա փետրվարի 24-ին։ NEWS.am Style-ը ներկայացնում է մրցանակաբաշխության պատմության ամենաթանկարժեք զգեստները։

Սանդրա Բուլոկ

Դերասանուհին ամենայն լրջությամբ է ընտրում զգեստները։ 2014թ. կինոմրցանակի հանձնման արարողությանը Բուլոկը կրում էր Alexander McQueen ապրանքանիշի զգեստը, որի արժեքը կազմում էր 40․000 դոլար։

Էնն Հեթուեյ

Ամերիկացի դերասանուհին  2011թ. «Օսկարի» հանձնման արարողությանը կրում էր  Valentino ապրանքանիշի կարմիր զգեստը։ Այն 80.000 դոլար արժե։

Ջեսիկա Բիլ

2014թ. մրցանակների հանձնման արարողությանը դերսանուհին ներկայացել էր Chanel ապրանքանիշի զգեստով, որը գնել էր 100.000 դոլարով։

Լյուպիտա Նիոնգո

Calvin Klein ապրանքանիշի սպիտակ զգեստը զարդարված էր ավելի քան 6 հազար մարգարիտով։ Դերասանուհին այն կրել է 2015թ.։ Զգեստի արժեք կազմում է 150.000 դոլար։

Քեյթ Բլանշեթ

2007թ. «Օսկարի» հանձնման արարողությանը Քեյթ Բլանշեթը կրում էր Armani Prive ապրանքանիշի զգեստը։ Թանկարժեք քարերով զարդարված զգեստի արժեք կազմում էր 200.000 դոլար։

Նիկոլ Քիդման

1997թ. մրցանակաբաշխության արարարողությանը դերասանուհին կրում էր Dior ապրանքանիշի զգեստը, որժն արժեր 2 մլն դոլար։

Ջենիֆեր Լոուրենս

Dior ապրանքանիշի զգեստի արժեքը կազմում էր 4 մլն դոլար։ Դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսն այն կրում էր 2013թ. մրցանակաբաշխության արարողությանը։