Հայտնի է, որ թռչնի կաթ գոյություն չունի: Ուրեմն ինչու են այդպես անվանվում կոնֆետները:

Առաջին անգամ այն ստեղծել են Լեհաստանում՝ 1936 թվականին։ Դա մոտավորապես այն նույն բաղադրատոմսով է եղել, ինչ զեֆիրը, միայն թե՝ առանց հավկիթ ավելացնելու: «Թռչնի կաթ» ստեղծելու առաջնությունը պատկանում է լեհական «E. Wedel» հրուշակեղենի արտադրամասին: Այս մասին գրում է weekend.rambler.ru-ն։

1960-ականներին նմանատիպ կոնֆետներ սկսել են արտադրել նաև ԽՍՀՄ-ում: Իսկ անվանման ծագումը ապված է այն բանի հետ, որ բազմաթիվ ժողովուրդների բառապաշարում «թռչնի կաթ» արտահայտությունը նշանակել է ցանկալի, անհասանելի ինչ-որ բան: Ժողովրդական հեքիաթներում հարուստ արքաներին առավել գունեղ նկարագրելու համար ասվում է. «Նա ամեն ինչ ուներ, բացի թռչնի կաթից»: Բացի դա նաև ն շվում է, որ երբ այդ կաթից էին խմում մարդիկ, նրանք դառնում են անպարտելի

Մարդիկ շատ սիրելով այս կոնֆետները դրան «թռչնի կաթ» անվանումն է տվել: