Հատկապես ձմռանը հայկական խաշն օգտակար է մարդու օրգանիզմի համար: Այս մասին գրում է ռուսական КоммерсантЪ Weekend պարբերականը:
Հոդվածագիրը նշում է, որ խոզի վերջույթները մեծ քանակությամբ սպիտակուցներ են պարունակում, որոնք ջերմային վերամշակման ժամանակ դոնդողանյութի են վերածվում: Հեղինակն ընդգծում է, որ այդ նյութը շատ օգտակար է մարդու առողջության համար:
Հոդվածում ասվում է, որ ոսկրային վնասվածքների ու սալջարդերի դեպքում անհրաժեշտ է հայկական ռեստորանում խաշ պատվիրել: