Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր ինստագրամի էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․

«Ամուսնական ինստիտուտը խարխլվել է… ես ցավով ականատես եմ լինում իմ միջավայրում բազում բաժանությունների կամ որ ավելի վատ է, անսեր միջավայրում ագրեսիվ, չհասկացված ու իրար մի կերպ տարիներով դիմացող մարդկանց «ճեղքված» հարաբերությունների եւ այդ նույն միջավայրում մեծացած տրավմաներով երեխաներին, որոնք հետո ամբողջ կյանքում փորձում են քանդել ներսի քարկապերը (… իսկ առողջ երեխան առողջ հասարակության հիմքն է):

… Ըստ ձեզ՝ ինչպե՞ս անել, որ ընտանիքներն առողջանան, ո՞րն է այդ «հիվանդության» պատճառ, լավ, ինչպե՞ս անել, որ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ չդիմանա կինը (կամ տղամարդը)… Գրեք, սիրով կկարդամ ոչ միայն ես, այլեւ իմ բոլոր հետեւորդները։ Գուցե մեկը գտնի այստեղ իր հարցերի պատասխանը։

Հ.Գ. Ինքս սիրով կպատասխանեմ ձեզ հուզող հարցերին»։