VARDA-ն կներկայանա «Երեք հրացանակիրներ» ֆիլմի Միլեդիի կերպարում։ Հայուհին Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել։

«Սկսում ենք պատրաստվել ամանորյա հաշվետու համերգին։ Դա նշանակում է, որ դեկտեմբերի 20-ին տեղի կունենա «vardagirlsparty»։ Այն դեպքում, երբ մարդկանց մեծ մասն ամանորյա գիշերն անցկացնում է հեռուստացույցի մոտ՝ կրկին դիտելով հին խորհրդային ֆիլմերը, մենք որոշել ենք հայտնի կինոֆիլմերի պարային ռեմեյքեր անել։

Ես նույնպես կմասնակցեմ, կներկայացնեմ իմ ամենահաջողված համարը «Երեք հրացանակիրներ» ֆիլմից։

Այս ամենը ձեզ պատմում եմ, քանի որ ձեր օգնությունն է հարկավոր։ Գիտեմ, որ դուք ամենախելացին եք, ամենաստեղծագործը․ օգնեք կերպարներ մտածել խորհրդային ֆիլմերից պարային համարների համար։ Արդեն իսկ ունենք Սվետլանա Սվետլիչնայայի կերպարը «Ադամանդե ձեռք» ֆիլմից, ունենք նաեւ Մերի Պոպինս»,- լուսանկարը մակագրել է արտիստուհին։