Aprilli դիզայն-ստուդիայի ինժեներներն առաջարկել են համատեղել տրանսպորտն ու հյուրանոցը՝ ստեղծելով ATS՝ Autonomous Travel Suite («ինքնավար համար»)։ LonelyPlanet-ը հայտնում է, որ դրանում կարելի է քնել, աշխատել, ցնցուղ ընդունել եւ ճանապարհին հանգստանալ։ Համարում նաեւ կա մինի բար, խոհանոց, ուղեբեռի ու մեդիահամակարգի համար բաժիններ։

ATS-ի նախատիպը նախատեսված է 6-10 ժամ տեւողությամբ ճանապարհորդությունների համար, կան տարբեր համարներ միայնակների, զույգերի ու ընտանիքների համար։ Ինքնավար համարները կարելի է կառավարել բջջային հավելվածի միջոցով, որտեղ պետք է միայն նշել ճանապարհորդության վերջնակետերը եւ ճանապարհին կանգառները։