Բրիտանական Ուելբեկ կալվածքից գողացել են Cartier ադամանդակուռ թագը, որը «ազգային հարստության» կարգավիճակ ունի՝ տեղեկացնում է Mirror-ը։

Թագի կենտրոնի քարը խոշոր ադամանդ է, որի երկու կողմում տանձաձեւ ավելի փոքր քարեր կան։ Պորտլանդիայի 6-րդ հերցոգն այն պատվիրել էր իր կնոջ՝ Ուինիֆրեդի համար, ով թագը Էդուարդ VII-ի թագադրման ժամանակ է կրել։