Գրանադայի համալսարանի գիտնականները պարզել են, որ քթի ջերմաստիճանը մատնում Է սուտ խոսող մարդուն: Գիտափորձի ընթացքում դրա մի խումբ մասնակիցների առաջարկել են հեռախոսով խաբել իրենց մերձավորներին:

Կամավորներին հետեւել են ջերմացույցների օգնությամբ, սարքեր, որոնք թույլ են տալիս որոշել ջերմաստիճանի բաշխումը հետազոտության ենթարկվող մակերեւույթին: Ինֆրակարմիր պատկերների վրա նկատելի Է դարձել, որ երբ մարդը փորձել Է ստել, նրա քթի ջերմաստիճանը նվազել Է 1,2 աստիճանով, իսկ ճակատը տաքացել Է մոտավորապես մեկուկես աստիճանով: Գիտնական Էմիլիո Գոմեզ Միլանոյի խոսքով՝ ջերմաստիճանի անկման պատճառն այն անհանգստությունն Է, որն զգում Է այն մարդը, որը հարկադրված Է սուտ խոսել:

 

Բացի այդ, խաբելիս ուժեղանում Է մտավոր աշխատանքը, ինչը հանգեցնում Է ճակատի ջերմաստիճանի բարձրացման: Միլանոն նշել Է, որ արդյունքները հաստատվել են գիտափորձերի 80 տոկոսի դեպքում, ինչն այդ մեթոդը տասը տոկոսով ավելի ստույգ Է դարձնում ստի դետեկտորից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: