Դեպրեսիայի ենթարկված անձը ճնշված, տխուր և աշխարհի նկատմամբ անտարբերություն է զգում: Որոշ դեպքերում դեպրեսիան կարող է թաքնված լինել, և նույնիսկ անձը չի կարող հասկանալ, որ նա օգնության կարիք ունի: Այս մասին գրում է Rambler.ru-ն։

Եվ այսպես մենք ձեզ ենք ներկայացնում՝ ինչպիսի լուրջ դեպրեսիայի նշաններ կան, որոնք հնարավոր է թաքնված են:

 

Տրամադրություն

Եթե դուք նկատում եք, որ դուք կարող եք առանց որևէ պատճառի կամ աննշան պատճառով լաց լինել կամ հակառակը՝ ծիծաղել և նման դեպքերը կրկնվում են ավելի ու ավելի հաճախ, չկարծեք, թե դա ձեր «անզուգական» բնավորության հետևանք է: Սա լուրջ դեպրեսիայի նշաններից մեկն է:

Ախորժակ

«Հարձակումը» սննդի վրա և, ընդհակառակը, լիարժեք անտարբերությունը սննդի նկատմամբ նույնպես ենթադրում է, որ դուք ամենևին էլ լավ հոգեվիճակում չեք։ Գուցե այդ կերպ դուք թաքցնում եք ձեր բացասական հույզերը:

Քուն

Ճնշված մարդը կարող է տառապել անքնությունից, ինչը միայն ծանրացնում է վիճակը: Լինում են դեպքեր, երբ անհատը խնդիրներ չունի և միշտ ձգտում է քնել՝ փորձելով փախչել խնդիրներից: Բայց քունը մակերեսային է, և մարդը չի ստանում բավարար քուն, նույնիսկ եթե նա քնում է 15 ժամ:

Պատրաստեց ԼՈՒՐԵՐ․com-ը