Իսրայելցի գիտնականները պարզել են, որ գիրությունը պատանեկան տարիքում չորս անգամ ավելացնում է հետագայում  քաղցկեղի առաջացման վտանգը: Աշխատանքը հրապարակվել է Cancer ամսագրում:
Հետազոտողները վերլուծել են 16-19 տարեկան մոտ 1.8 մլն երիտասարդի բուժզննության արդյունքները: Պարզվել է, որ դեռահասների շրջանում գիրությունը 3.76 անգամ ուռուցքի զարգացման ռիսկն ավելացնում է տղամարդկանց, 4.07 անգամ՝ կանանց մոտ:
Գիրության պատճառով հատկապես ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ մեծ է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը՝ մոտ 49 տոկոս: