Աշխարհի ամենագեղեցիկ մոդելներից մեկը՝ Էլզա Հոսկը, մասնակցել է Victoria՛s Secret բրենդի ամենամյա ցուցադրությանը՝ ներկայացնելով թանկարժեք Fantasy Bra կրծկալը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, նմուշը զարդարված է եղել ավելի քան 2.100 Swarovski ադամանդներով, որոնք աճեցվել են արհեստական ճանապարհով՝ լաբորատոր պայմաններում: 

Դրանք կրծկալին ամրացնելու համար ծախսվել է 930 ժամ:

Պարբերականը նկատում է, որ 30-ամյա Հոսկին առաջին անգամ է վստահվել կրել Fantasy Bra-ն, որի դիզայնն ու արժեքն ամեն տարի փոխվում են:

Շոուից հետո մոդելը խոստովանել է, որ դա իր համար մեծ պատիվ էր: