Ըստ ժամանակակից պլաստիկ վիրաբույժների՝ հաստ շուրթեր ունենալու միտումը սկսել է կորցնել իր արդիականությունը։ Այս մասին գրում է Woman.rambler.ru-ն։

Նշվում է, որ այն նորաձև է դարձել դեռ 20-րդ դարից։ 

 

Բայց սկսենք սկզբից․ դեռ հին ժամանակներում Արիստոտելի աշակերտների մեջ եթե կային հաստ շուրթեր ունեցողներ, նրանց անվանում էին « դատարակագլուխներ», իսկ ավելի բարակ շուրթեր ունեցողներին՝ «հպարտ, ինչպես առյուծ»։

Իսկ 13-րդ դարում ազատություն սիրող ֆրանսիացիները հարգալից վերաբերմունք ունեցան կանացի շրթունքների հանդեպ, որպես կանացի գեղեցկության անփոխարինելի հատկանիշ: «Ռոզի մասին» վեպի հեղինակներից մեկը (այն գրվել է երկու միջնադարյան գրողների՝ Գուլիման դե Լուիսի և Ժան դե Մենի 13-րդ դարի առաջին և երկրորդ կեսին) հիացմունքով նկարագրում է իր սիրելիի «փոքրիկ բերանի փափուկ կարմիր շրթունքները»: Այդ ժամանակ Ֆրանսիայում հաստ շուրթերը ընդգծում էին կնոջ բացառիկ գեղեցկությունը:

Այնուհետև սկսվեց ստրկացման դարաշրջանը։ Իսկ Վերածննդի դարաշրջանում նկարիչների կին բնորդները եղել են բարակ շուրթերով, որն էլ եղել է այդ ժամանակների «պահանջարկը»։

«Շուրթերի հեղափոխությունը» տեղի ունեցավ քսաներորդ դարի առաջին կեսին, երբ նրա ռահվիրաներից մեկը՝ ռուս Մաքսիմիլիան Ֆակտորովիչը (աշխարհահռչակ Max Factor) նորաձևություն ներմուծեց հաստ շրթունքները, որը կոչվում էր «rosebud»: 

 

Հետաքրքիր դիտարկում կա, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ տղամարդկանց քանակը զգալիորեն նվազել էր, կանայք անում էին ամեն հնարավորը՝ գրավելու «մնացած» տղամարդկանց և դրա համար նրանց օգնության էր գալիս հաստ շուրթերը։

90-ականներին արդեն նորաձև էր աֆրոամերիկացիների շքեղ և փարթամ շուրթերը, որն էլ սկսվեց դիտարկվել գեղեցկության ստանդարտ։ Հենց այդ դեմքի ձևն էլ սահմանվել է ժամանակակից նորաձևության համար:

Նախկինում արտերկրում շրթունքները հաստ և հյութեղ դարձնելու համար կիրառվում էին սիլիկոններ։ Այժմ կան բազմաթիվ տարբերակներ՝ ստանալու երազանքի շուրթերը, սակայն, ինչպես սկզբում նշեցինք՝ նորաձևությունը սիրում է փոխվել և, բնականաբար, հաստ շուրթերը չեն կարող հավերժ համարվել թրենադային։