Երգիչ Միհրան Ծառուկյանը, ում էկրանային կերպարը' Գոռը, շատերի տան մշտական հյուրն էր 2 տարվա ընթացքում, պարզվում է, կյանքում և սերիալում երբեք չի խաղում: Ներկայացնում ենք երգչի հետ Aysor.am-ի բլից հարցազրույցը:

-Ի՞նչ տվեց քեզ սերիալում նկարահանվելը:
-Շատ բան, ոչ միայն սերիալը, այլև երգը, դրանք իրար լրացրեցին:

-Գո՞հ ես քո արտաքինից, և կարծում ես, արտաքինը կարո՞ղ է առաջընթաց ապահովել շոու բիզնեսում:
-Գեղեցկությունը միանշանակ օգնում է շոու-բիզնեսում, բայց դա առաջնային կարևորություն չունի, որովհետև եթե երգել չկարողանաս, գեղեցիկ արտաքինը չի կարող օգնել որևէ բանի հասնել երգարվեստում:

-Ո՞ր հատկանիշներն ես կարևորում քո մեջ:
- Թույլ տվեք չպատասխանել այս հարցին:

-Կարճ ժամանակում շատ հայտնի դարձար, աստղային հիվանդություն ունե՞ս:
-Աստղային հիվանդություն, միանշանակ, չունեմ, շրջապատից էլ երբեք չեմ լսել, որ փոխվել եմ, կամ, որ ինձ մոտ աստղային հիվանդություն են նկատում:

-Սերիլաում շատ առումներով իդեալականացված կերպար էիր խաղում, կյանքում էլ ե՞ս այդպիսին:
-Դերասանական կրթություն չունեմ, աշխատում եմ լինել բնական: Երբեք հատուկ չեմ մտածում որևէ դեր խաղալու մասին: Սերիալում էլ այնպիսին եմ, ինչպիսին կամ: Աշխատում եմ բնական լինել և ոնց կամ, այդպես էլ ներկայանամ:

-Սերիալի դերասաններից ու՞մ հետ ես շարունակում շփվել:
-Նկարահանման ընթացքում բոլորի հետ էլ ընկերական հարաբերություներ եմ ունեցել, չեմ ուզում անուններ շեշտել, բայց ոչ մեկի հետ կոնֆլիկտի մեջ չեմ եղել, իսկ որոշների հետ, իհարկե, ավելի մոտ եմ ու շարունակում եմ շփվել:

-Կանանց, աղջիկների մեջ ի՞նչն ես ամենաշատը գնահատում:
-Ամենակարևորը, որ անկեղծ լինեն ինձ հետ, և իհարկե, արտաքինը, թեև դա ամենկարևորը չէ:

-Ընկերուհի ունե՞ս:
-Ոչ:

-Ի՞նչ երազանք կամ նպատակ ունես:
-Նպատակներ շատ ունեմ՝ աշխատանքի հետ կապված, որոնք պետք է իրականացնեմ: Երազանքներ շատ եմ ունեցել, որոնք կատարվել են, բայց երբեք չեմ դադարում երազել: Ամեն օր նոր երազանք է ծնվում:

-Իսկ մասնագիտական բնագավառում ինչի՞ մասին ես երազում, կա՞ մրցանակ, որ ուզում ես ստանալ:
-Ես միշտ աշխատում եմ ինձ համար, մրցանակ ստանալը, իհարկե, հաճելի է, սակայն ես դրան չեմ ձգտում, չեմ մտածում դրա մասին: Ասենք, չեմ ձգտում դառնալ տարվա լավագույն երգիչ կամ այլ կոչումներ ստանալ, ուղղակի աշխատում եմ, ու կարծում եմ, որ պետք է չմտածես այդ մասին, դա ինքնիրեն է ստացվում:

-Քեզ հաջողակ համարու՞մ ես:
-Ինչ-որ չափով' այո:

-Ո՞րն է քո հաջողության բանաձևը:
-Աշխատելը ու կողքի մարդկանց բամբասանքներին ուշադրություն չդարձնել. այդ դեպքում, միանշանակ, արդյունքը կերևա: