Ռեփեր 50 Cent-ը գնել է իր մրցակից Ja Rule- ի համերգի 200 տոմս, և դահլիճը թողել կիսադատարկ: Այս մասին տեղեկանում ենք «Instagram»-ից:

«Առաջին շարքից գնել եմ 200 տոմս, որպեսզի դահլիճը լինի կիսադատարկ։ ԼՕԼ»,- գրել է 50 Cent-ը։

 

Սակայն, Ja Rule-ը չի վիրավորվել և պատասխանել է ռեփերին նրան նկարելով կնոջ կերպարով և նշելով, որ ռեփերը խելագար է:

Նշենք, որ կոնֆլիկտը ռեփերների միջև ստեղծվել է ոչնչից։