Քենսինգթոնյան պալատի Twitter-ի էջում ասվում է, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը իրենց առաջնեկին են սպասում:
Պաշտոնական հայտարարության համաձայն`Սասեքսի դուքսը և դքսուհին ծնողներ կդառնան 2019-ի գարնանը:
Նշենք նաև, որ արքայազն Հարին և նրա կինը Սիդնեյ են ժամանել: Ավստրալիա այցը Հարիի և Մեգանի`որպես ամուսիններ առաջին արտասահմանյան ուղևորությունն է: