Երեկ Նյու Յորքում տեղի է ունեցել Tiffany & Co զարդերի լեգենդար ապրանքանիշի շնորհանդեսը, որտեղ ներկայացվել է Tiffany Blue Book նոր, շքեղ հավաքածուն։

37-ամյա Քիմ Քարդաշյանը միջոցառմանը ներկայացել է սպիտակ, շքեղ, մեջքը բաց, մարմինն ընգծող՝ Rich Owens-ի զգեստով, որը գոտկատեղի հատվածում ունի բացվածքներ։ Քիմն իր կերպարով հիշեցնում է հունական Աստվածուհու։ Իսկ շքեղ հանդերձանքին ու Քիմի կերպարին լրացրել են Tiffany-ի զարդերը։