Լոնդոնի Փառքի ծառուղու առաջին աստղը կնվիրվի բրիտանական երգչուհի Էմի Ուայնհաուսին: Երաժշտական ճեմուղին կբացվի այս տարվա սեպտեմբերին:

Ըստ Entertainmentwise-ի, աստղը տեղադրվելու է սեպտեմբերի 14-ին, երգչուհու ծննդյան 30-րդ տարեդարձի օրը: Փառքի ծառուղին կտեղակայվի Լոնդոնի Քեմդոն շրջանում, որտեղ Ուայնհաուսն ապրել է մինչեւ 2011 թվականի ալկոհոլային թունավորումից մահանալը: Աստղի կենտրոնում հետեւյալ գրառումը կլինի. «Էմի Ուայնհաուս, Լոնդոն, Անգլիա - Սրբապատկեր»:

Երգչուհուց բացի, առաջին աստղերը կստանան նաեւ այնպիսի խմբեր, ինչիսիք են The Clash-ը, Oasis-ը, Blur-ը, Madness-ը եւ The Libertines-ը: