Ավստրալիայի Ոսկու գոտի կոչվող տարածքում կա մի ընտանիք, որի անդամներին ԶԼՄ-ներն անվանել են «Նոր Քարդաշյաններ»: Այս մասին գրում է Spletnik.ru-ն։

Երկու երեխաների մայր 24-ամյա Թամմի Հեմբրոուն մոդել է։ Նա ունի չորս քույր՝ 28-ամյա Էմին, 13-ամյա Ավան, 18-ամյա Սթորթը եւ 26-ամյա Էմիլին: Instagram-ում քույերրի հետևորդների թիվը գերազանցում է 8 մլն-ը։

Նրանք իրենց սոցիալական էջերում տեղադրում են լուսանկարներ, գովազդում հագուստ, կոսմետիկ միջոցներ, ներքնազգեստներ, պայուսակներ և այլն։ Բանն այն է, որ քույրերը իրենց ապրելակերպով նման են Քարդաշյան-Ջեներ քույրերին և այդ պատճառով էլ նրանց շատերը  ասում են «նոր Քարդաշյաններ»։