Ֆրանսիայում վաճառքի է հանվել Նապոլեոնի՝ իր կնոջը՝ Ջոզեֆինային նվիրած ամուսնական մատանին: Մարտ ամսվա վերջին թանկարժեք զարդը դուրս կբերվի աճուրդի:

Սադափով և ադամանդով զարդարված մատանին բավական համեստ տեսք ունի: Այն գնահատվել է ընդամենը 14.000 եվրո: Մատանին գնելու պահին Ֆրանսիայի կայսրը պարզապես չէր կարող իրեն ավելի թանկարժեք իր թույլ տալ: