Քիմ Քարդաշյանը, Մայամիի լողափին նկարահանվել է նոր ֆոտոշարքում (թվով արդեն երկրորդը), իսկ ընթացքը նկարահանել են տեղի պապարացիները։

37-ամյա հայուհին նկարահանումներին հայտնվել է Minimale Animale-ի՝ 400 դոլար արժողությամբ արծաթափայլ բիկինիով։

 

Եվ եթե նախորդ շաբաթ ռեալիթի շոուի աստղը նկարահանվում էր միայնակ, ապա այս անգամ ֆոտոշարքում նրան ընկերակցում է ընկերուհին՝ Լարսա Պիպենը։